Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լույս չի լինի

Լույս չի լինի
20.03.2020 | 13:31

ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ մարտի 20-ին կհոսանքազրկվեն`
Կոտայքի մարզում
11։00- 17։00 Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 61 շենքի 4-րդ մուտքը,Ներքին Պտղնի գյուղը մասնակի,
Գեղարքունիքի մարզում՝
15։15-16։45 Գավառ քաղաքի Նալբանդյան, Զորավար Անդրանիկի փողոցները, փախստականների շենքը, Գավառ քաղաքի պոմպակայան լորը, «Գավառ տրանս» ՍՊԸ-ն, «Սևան» հանքային ջրերի գործարանը, Զորավար Անդրանիկի փողոցի տեխսպասարկման կայանը։

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ